Ասոցիացիաներ
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը։
Ասոցիացիայի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Արցախում և սփյուռքում աջակցել անհատի առողջության ու բարեկեցության բարելավմանը, կյանքի երկարատևության բարձրացմանը` սրտաբանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: ՀՍԱ նախագահն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանը, որը 1979 թ. ի վեր ղեկավարում էր Հայաստանի սրտաբանների ընկերությունը։ Կառույցին անդամակցում են Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Հնդկաստանի մոտ 150 բժիշկներ։
Ասոցիացիան իր գործունեության ողջ ընթացքում իր առջև նորանոր խնդիրներ է դնում և հաջողությամբ իրականացնում դրանք: Այսօր էլ, ՀՍԱ գործունեությունն ուղղված է առողջության պահպանմանն ու քաղաքացիների բուժօգնություն ստանալու հիմնական հավասար իրավունքների պաշտպանությանը, սրտային հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելման միջոցառումների մշակմանն ու ներդրմանը, սրտաբանության և կից գիտությունների ասպարեզում, բժշկագիտության տեսական և առողջապահության գործնական հարցերի գիտական մշակմանը և այլն։
Մեծ գիտական ներուժ ունեցող կազմակերպությունը հսկայական նշանակություն է տալիս գիտաժողովների և սեմինարների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների դպրոցների ստեղծմանը։
Որպես թվարկվածի վկայություն կարող են ծառայել ՀՍԱ կողմից կազմակերպված` Հայաստանի սրտաբանների III (Երևան, 2001 թ. մայիսի 26-27), IV (Երևան, 2003 թ. սեպտեմբերի 24-25) և V (Երևան, 2005 թ. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1) գիտաժողովները, որոնց մասնակցել են նաև արտերկրից հրավիրված բազմաթիվ սրտաբաններ։ Հանդիսանալով մասնագետների համար հիանալի գիտական և գործնական դպրոց՝ այդ գիտաժողովները նպաստել են Հայաստանում սրտաբանության ոլորտում նոր և արդյունավետ սկզբունքների ներդրմանը։ 2007 թ. մայիսի 24-ից 26-ը նախատեսված է անցկացնել ՀՍԱ հերթական` VI գիտաժողովը, որին մասնակցելու ցանկություն է հայտնել Սրտաբանների եվրոպական միության նորընտիր նախագահ` իտալացի պրոֆեսոր Ռ. Ֆեռարին։
ՀՍԱ` հանդիսանալով Սրտաբանների եվրոպական միության լիիրավ անդամ, 1997 թ. սերտ կապեր է հաստատել եվրոպական մի շարք երկրների ազգային սրտաբանական ընկերությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Հունաստանի, Վրաստանի կազմակերպությունների հետ։ ՀՍԱ մասնակցությունը եվրոպական միության ղեկավար մարմինների աշխատանքներին հնարավորություն է ընձեռում քննարկել եվրոպական սրտաբանության արդի կազմակերպչական և գիտական խնդիրները և ներկայացնել սեփական տեսակետները։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՍԱ անդամները եվրոպական և համաշխարհային համաժողովներին ներկայացրել են ավելի քան 40 գիտական զեկույցներ։
ՀՍԱ իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում սրտաբանության ոլորտում ապացուցողական բժշկության սկզբունքների ներդրման խնդիրը` լայնածավալ աշխատանքներ տանելով հանրապետության սրտաբանների և հարակից մասնագետների շրջանում։ Մասնավորապես 2003 թ. իրականացվում է ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա սրտաբանության տարբեր բնագավառներին նվիրված գործնական ուղեցույցների շարքի հրատարակությունը։ Արդեն լույս են տեսել և հանրապետության սրտաբաններին անվճար բաժանվել «Քրոնիկ սրտային անբավարարություն» (2003 թ.), «Զարկերակային գերճնշում» (2005 թ.) ձեռնարկները։ Շարունակվում են կայուն կրծքահեղձուկին, սրտի ռիթմի խանգարումներին, դիսլիպիդեմիաներին վերաբերող մենագրությունների ստեղծման աշխատանքները։
ՀՍԱ այսօրվա աշխատանքի յուրահատկություններից է համագործակցությունը դեղագործական ընկերությունների հետ։ Հատկապես արդյունավետ է համագործակցությունը Pliva, Berlin-Chemie, Egis, GlaxoSmithKline, Nicomed, Roche, Servier, Solvay Pharma և այլ ընկերությունների հետ։
ՀՍԱ օրեցօր ընդլայնում է իր կազմակերպության առջև դրված խնդիրների շրջանակը։ Վերջին տարիներին ՀՍԱ գործունեության կարևորագույն ուղղությունն է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագրի ստեղծումը, ռիսկի գործոնների դեմ պայքարի ուժեղացումը։ ՀՍԱ անդամները հաջողությամբ իրականացնում են հետազոտություններ սրտաբանության ամենատարբեր ոլորտներում: Սա բժշկագիտությանը նվիրված մարդկանց սերտ համագործակցություն է, որի հաջողություններն արդեն տեսանելի են, իսկ ապագան` ավելի քան խոստումնալից։
Կարդացեք նաև
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն